Բրազիլիան Պուտինին անվանել է ցանկալի հյուր
Աշխարհ
Բրազիլիայի արտաքին գործերի նախարար Մաուրո Վիեյրան ասել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը սպասված հյուր է հուլիսին Ռիո դե Ժանեյրոյում կայանալիք BRICS գագաթնաժողովին: Այա մասին գրում է ՏԱՍՍ-ը։
Խոսելով բրազիլական BRICS-ի նախագահության առաջնահերթությունների մասին՝ արտաքին գործերի նախարարության ղեկավարը կարևորել է համագործակցությունը կրթության և առողջապահության ոլորտներում։
«Եվ մենք կշարունակենք ընդունել նոր անդամներ։ Խմբի ընդլայնումը որոշակի ժամանակ է պահանջում», - ասել է դիվանագետը El Pais թերթին:
Հարցին, թե Բրազիլիան ցանկանում է, որ Պուտինը մասնակցի հուլիսին կայանալիք BRICS-ի գագաթնաժողովին, Վիեյրան պատասխանել է։
«Եթե նա ցանկանա, կարող է գալ: Ողջունելի են անդամ երկրների բոլոր ղեկավարները»,- եզրափակել է նախարարը։


















































Ամենադիտված
Ադրբեջանցի կապիտանը կեղծ անվան տակ փորձել է Հայաստանում կարևոր նշանակության օբյեկտների դրոնով արված կադրեր ստանալ (տեսանյութ)