ԱՄՆ հատուկ բանագնաց Քիթ Քելլոգը ժամանել է Կիև
Աշխարհ
Ռուսաստանի և Ուկրաինայի հարցերով ԱՄՆ հատուկ բանագնաց Քիթ Քելլոգը ժամանել է Կիև։ Այս մասին գրում է ուկրաինական Public հրատարակությունը, գրում է Euromedia24-ը։
Ավելի վաղ Վլադիմիր Զելենսկին հայտնել էր, որ Քելլոգը մտադիր է Ուկրաինայի մայրաքաղաքում մնալ մինչև փետրվարի 22-ը։ Նրա բանակցությունները նախատեսված են Զելենսկիի, պաշտպանության նախարար Ռուստեմ Ումերովի, Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր հրամանատար Ալեքսանդր Սիրսկու և, հնարավոր է, ռազմական հետախուզության ղեկավար Կիրիլ Բուդանովի հետ։
Քելլոգի այցն Ուկրաինա տեղի է ունենում Վաշինգտոնի և Կիևի միջև հանքանյութերի մասին համաձայնագրի ստորագրման ձախողման, երեքշաբթի օրը Ռիադում Ռուսաստանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների, ինչպես նաև ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից Զելենսկիի քննադատության ֆոնին:


















































Ամենադիտված
Ադրբեջանցի կապիտանը կեղծ անվան տակ փորձել է Հայաստանում կարևոր նշանակության օբյեկտների դրոնով արված կադրեր ստանալ (տեսանյութ)