Ռուսաստանը բացատրել է ԱՄՆ-ին՝ ինչու է անհրաժեշտ դադարեցնել Կիևի գործողությունները․ Լավրով
Աշխարհ
Ռիադում Ռուսաստանը ԱՄՆ-ին բացատրել է իր դիրքորոշումը Կիևի գործողությունները դադարեցնելու անհրաժեշտության վերաբերյալ՝ ոչնչացնելու այն ամենը, ինչ կապված է ռուսական աշխարհի հետ։ Այս մասին հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարարության ղեկավար Սերգեյ Լավրովը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Լավրովը համապատասխան հայտարարություն է արել Պետդումայում։ Քննարկման հիմնական թեման եղել է Ուկրաինայի տարածքում ռուսաց լեզվի և մշակույթի պահպանման անհրաժեշտությունը։ Քննարկվել է նաև մի շարք լրատվամիջոցների, ինչպես նաև կանոնական ուկրաինական ուղղափառ եկեղեցու փակման հարցը։
«Մենք երեկ շատ մանրամասն բացատրեցինք, որ խոսքը վերաբերում է Ռուսաստանի անվտանգությանը սպառնացող վտանգների վերացմանը, որոնք ստեղծվել են երկար տարիներ Ուկրաինային ՆԱՏՕ-ի մեջ ներքաշելով»,- հավելել է Լավրովը։
