ԵՄ դեսպանները հաստատել են Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 16-րդ փաթեթը
Աշխարհ
ԵՄ 27 երկրների դեսպանները հաստատել են Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 16-րդ փաթեթը։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։
Reuters-ի փոխանցմամբ՝ Բրյուսելն արգելելու է առաջնային ալյումինի ներմուծումը Ռուսաստանից՝ Ռուսաստանի դեմ պատժամիջոցների հաջորդ փաթեթի համատեքստում։
Իր հերթին, բրիտանական Financial Times թերթը, հղում անելով աղբյուրներին, հայտնում է, որ Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցների 16-րդ փաթեթը կներառի 13 բանկ, ինչպես նաև «ավելի շատ» ֆիզիկական և իրավաբանական անձինք, քան նախկինում ներառված էր։
Տնտեսության հարցերով եվրահանձնակատար Վալդիս Դոմբրովսկիսն ավելի վաղ նշել էր, որ Եվրամիությունը պետք է իր ձեռքը վերցնի Ռուսաստանի դեմ պատժամիջոցների հարցը՝ ԱՄՆ-ի կողմից սահմանափակումների հնարավոր թուլացման համատեքստում։


















































Ամենադիտված
Ադրբեջանցի կապիտանը կեղծ անվան տակ փորձել է Հայաստանում կարևոր նշանակության օբյեկտների դրոնով արված կադրեր ստանալ (տեսանյութ)