Հարավային Կովկասի երկրների հետ վիզային ռեժիմի սահմանումը չի համապատասխանում Մոսկվայի երկարաժամկետ շահերին. Լավրով
Աշխարհ
Կենտրոնական Ասիայի և Հարավային Կովկասի երկրների հետ վիզային ռեժիմի սահմանումը չի համապատասխանում Մոսկվայի երկարաժամկետ շահերին:
Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը։
«Մենք ելնում ենք նրանից, որ Կենտրոնական Ասիայի երկրներից, առաջին հերթին Հարավային Կովկասից և նախկին այլ հանրապետություններից աշխատանքային միգրանտների նկատմամբ մեր մոտեցումների ցանկացած խստացում չի նպաստի մեր երկարաժամկետ շահերին։ Միգրանտների ժամանումը պետք է վերահսկվի, և համապատասխան մարմինները պետք է հասկանան, թե որտեղ են նրանք աշխատում, ով է պատասխանատու Ռուսաստանի Դաշնության օրենքները պահպանելու համար: Բայց այդ ամենը կարելի է անել առանց դաշնակիցների հետ հարաբերությունները խոչընդոտելու»,– ասել է ՌԴ արտգործնախարարը Պետդումայում։


















































Ամենադիտված
Ադրբեջանցի կապիտանը կեղծ անվան տակ փորձել է Հայաստանում կարևոր նշանակության օբյեկտների դրոնով արված կադրեր ստանալ (տեսանյութ)