Թրամփը օգնել է Ռուսաստանին դուրս գալ «մեկուսացումից». Զելենսկին դժգոհել է
Աշխարհ
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին, մեկնաբանելով Էր Ռիադում Վաշինգտոնի և Մոսկվայի ներկայացուցիչների հանդիպման արդյունքները, ասել է, որ ԱՄՆ-ն օգնել է Ռուսաստանին դուրս գալ ենթադրյալ «մեկուսացումից», որում հայտնվել է։ Նրա խոսքերը մեջբերում է European Pravda-ն։
«Չնայած, ես կարծում եմ, որ ԱՄՆ-ն օգնեց Պուտինին դուրս գալ երկարամյա մեկուսացումից՝ լայնամասշտաբ ներխուժման պատճառով», - ասել է Զելենսկին։
Ուկրաինայի ղեկավարն ընդգծել է, որ Կիևը «չի զայրանում» և «պատրաստ է ամեն ինչի»։ Զելենսկին պնդում է, որ Վլադիմիր Պուտինն ու Ռուսաստանի քաղաքացիները «շատ ուրախ են», քանի որ նա նրանց հետ որոշ հարցեր է քննարկում։
Ուկրաինայի համար, ըստ նրա, ստեղծված իրավիճակում ոչ մի դրական բան չկա։
