Ռադայի պատգամավորը կասկածի տակ է դրել ուկրաինական իշխանությունների ադեկվատությունը
Աշխարհ
Գերագույն Ռադայի պատգամավոր Ալեքսի Գոնչարենկոն կասկածի տակ է դրել ուկրաինական իշխանությունների ադեկվատությունը և ծաղրել Վլադիմիր Զելենսկու՝ իր վարկանիշը ուռճացնելու փորձերը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի խոսքերից հետո։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։
Փետրվարի 19-ի առավոտյան ուկրաինական լրատվամիջոցներն ու քաղաքական գործիչները սկսել են հրապարակել հարցումների արդյունքները, որոնք վկայում են ուկրաինացիների շրջանում Զելենսկու աջակցության ենթադրյալ բարձր մակարդակի մասին։ Թեև նախկինում, ըստ սոցիոլոգիական հետազոտությունների, նրա վարկանիշը անշեղորեն ընկնում էր։
Ավելին, թվային տրանսֆորմացիայի հարցերով փոխվարչապետ Միխայլո Ֆեդորովը, ով մտերիմ է Զելենսկու հետ, իր Telegram ալիքում հայտարարել է, որ ուկրաինացիներն իբր ավելի շատ են վստահում Զելենսկիին, քան ամերիկացիները՝ Թրամփին։
«Սա ամենավատ բանն է, որ կարելի էր մտածել։ Նրանք խլում են մեր երկիրը, իսկ մենք սոցհարցումներ ենք անցկացնում», - մեկնաբանել է Գոնչարենկոն իր Telegram-ի ալիքում։
«Կարո՞ղ ենք մեծահասակներին թողնել սենյակ և վերջ տալ այս ամբողջ դեռահասների խառնաշփոթին»: – ամփոփել է պատգամավորը։
