Մոսկվայում Համակարգչային գիտությունների ինստիտուտի շենքում խոշոր հրդեհ է բռնկվել (տեսանյութ)
ԱշխարհՄոսկվայի Վարշավսկոե խճուղում հրդեհ է բռնկվել 1,5 հազար քառակուսի մետր մակերեսով վարչական շենքում, հայտնում է մայրաքաղաքի ԱԻՆ մամուլի ծառայությունը։ Խոսքը Ս.Ա.Լեբեդևի անվան համակարգչային գիտությունների ինստիտուտի շենքի մասին է։
«30 մարդ ինքնուրույն դուրս է եկել փողոց։ Զոհերի մասին տեղեկություններ չկան»,- ասվում է գերատեսչության հաղորդագրության մեջ: Shot Telegram ալիքը գրում է, որ շենքում տանիքի փլուզում է տեղի ունեցել, և կա գազի բալոնների պայթելու վտանգ։ Հրդեհաշիջման ինքնաթիռները պատրաստվում են թռիչքի, նշում է մոսկովյան գործակալությունը։
Բաց տվյալների համաձայն՝ Վարշավսկոյե մայրուղու վրա գործում է ինստիտուտի մասնաճյուղը՝ Էլեկտրոնային համակարգչային տեխնիկայի գիտահետազոտական կենտրոնը։
Թարգմանությունը՝ Lurer.com-ի


















































Ամենադիտված
Ադրբեջանցի կապիտանը կեղծ անվան տակ փորձել է Հայաստանում կարևոր նշանակության օբյեկտների դրոնով արված կադրեր ստանալ (տեսանյութ)