Ֆրանսիայի նախագահը և Մեծ Բրիտանիայի վարչապետը կայցելեն ԱՄՆ
Աշխարհ
ԱՄՆ-ն ակնկալում է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի այցերը Վաշինգտոն, որտեղ քննարկվելու են Ուկրաինայի հակամարտության կարգավորումը։ Այս մասին Fox News-ին տված հարցազրույցում հայտարարել է ԱՄՆ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայք Ուոլցը, հայտնում է ՏԱՍՍ-ը։
«Յոթ պաշտոնյաներ եղել են Եվրոպայում, Մյունխենում և զրուցել են մեր եվրոպացի դաշնակիցների հետ: Նախագահ Մակրոնը և Մեծ Բրիտանիայի վարչապետ Սթարմերը հաջորդ շաբաթ կգան Վաշինգտոն, ուստի մենք համագործակցում ենք բոլոր կողմերի հետ: Հաջորդ քայլը կլինի տեխնիկական խմբերի ստեղծումը՝ դա ավելի մանրամասն քննարկելու համար», - ասել է Վալցը:
Նա հավելել է, որ «ընդամենը մի քանի ամիս առաջ բոլորը խոսում էին այս պատերազմի մասին, կարծես այն երբեք չի ավարտվի շատ կարճ ժամանակում, և նախագահ Թրամփը ստիպեց մեզ բոլորիս՝ ուկրաինացիներին, ռուսներին, եվրոպացիներին, խոսել և քննարկել, թե ինչպես է այն ավարտվելու»։


















































Ամենադիտված
Ադրբեջանցի կապիտանը կեղծ անվան տակ փորձել է Հայաստանում կարևոր նշանակության օբյեկտների դրոնով արված կադրեր ստանալ (տեսանյութ)