Զելենսկին անվանել է Եվրոպայի երկու ամենաուժեղ բանակները
Աշխարհ
Վլադիմիր Զելենսկին անվանել է Եվրոպայի 2 ամենաուժեղ բանակները։ Ըստ նրա՝ դրանք Ուկրաինայի և Թուրքիայի բանակներն են։ Այս մասին հայտնում է 24-րդ ալիքը՝ վկայակոչելով մամուլի ասուլիսի ժամանակ Ուկրաինայի նախագահի հայտարարությունը։
Համաժողովի ընթացքում նախագահը բարձրացրել է այն հարցը, թե արդյոք Թուրքիան պատրաստ է անվտանգության երաշխիքներ տրամադրել Ուկրաինայի համար։
Նա նշել է, որ «մենք կաշխատենք այս փաստի վրա և այն դրական է համարում»։
«Ուկրաինան և Թուրքիան Եվրոպայի ամենաուժեղ բանակներն են։ Սա փաստ է այսօր և, հետևաբար, մեզ համար կարևոր է պահպանել մեր կապերը»,
– ասել է Զելենսկին։


















































Ամենադիտված
Ադրբեջանցի կապիտանը կեղծ անվան տակ փորձել է Հայաստանում կարևոր նշանակության օբյեկտների դրոնով արված կադրեր ստանալ (տեսանյութ)