Թրամփը կոչ է արել կանխել միջուկային պատերազմը
Աշխարհ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն անընդունելի է համարում ատոմային զենքի կիրառումը և միջուկային տերությունների ակումբի ընդլայնումը։ Բացի այդ, նա կողմնակից է, որ ԱՄՆ-ը բանակցի Ռուսաստանի և Չինաստանի հետ միջուկային մարտագլխիկների քանակի կրճատման համար: Ամերիկացի առաջնորդը դա հաստատել է չորեքշաբթի օրը Ֆլորիդայի Մայամի քաղաքում Սաուդյան Արաբիայի կողմից կազմակերպված ներդրումային ֆորումում, հայտնում է Euromedia24-ը։
«Մենք չենք կարող թույլ տալ, որ այլ երկրներ ձեռք բերեն միջուկային զենք, եթե դա տեղի ունենա, աշխարհը կկործանվի »,- համոզված է ամերիկյան վարչակազմի ղեկավարը։
Նա վստահություն է հայտնել, որ իր իշխանության առաջին ժամկետում «շատ հաջող» շփվել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ միջուկային զենքի սահմանափակման և կրճատման հարցերում։


















































Ամենադիտված
Ադրբեջանցի կապիտանը կեղծ անվան տակ փորձել է Հայաստանում կարևոր նշանակության օբյեկտների դրոնով արված կադրեր ստանալ (տեսանյութ)