Ռադայում վստահեցրել են՝ Թրամփի և Զելենսկու միջև թշնամանք չկա
Աշխարհ
Գերագույն Ռադայի արտաքին քաղաքականության և միջխորհրդարանական համագործակցության կոմիտեի ղեկավար Ալեքսանդր Մերեժկոն հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վերջին կոշտ հայտարարությունները Վոլոդիմիր Զելենսկու հասցեին «թշնամություն» չի համարում։ Նրա խոսքերը մեջբերում է Sky News-ը։
«Ուկրաինան և Միացյալ Նահանգները շատ մոտ դաշնակիցներ, գործընկերներ և ընկերներ են, և ընկերների միջև կարող են լինել թյուրիմացություններ, կարող են լինել տարբեր կարծիքներ։ Մենք պետք է վստահենք միայն մարդկանց ուղիղ, բաց խոսակցություններին, դա է կարևորը»,- ասել է Մերեժկոն։
Նա վստահեցրել է, որ Կիևը «մեծ հարգանքով է վերաբերվում Թրամփին», իսկ Միացյալ Նահանգների և Ուկրաինայի առաջնորդները ժողովրդավարական ճանապարհով ընտրված նախագահներ են։
«Մենք պատերազմական վիճակում ենք և հույս ունենք ամերիկյան աջակցության վրա։ Մենք գնահատում ենք ձեր աջակցությունը: Բայց գոյատևելու համար մեզ ավելի շատ օգնություն, ավելի մեծ աջակցություն է պետք մեր դաշնակիցներից, մեր ընկերներից»,- ասել է պատգամավորը:


















































Ամենադիտված
Ադրբեջանցի կապիտանը կեղծ անվան տակ փորձել է Հայաստանում կարևոր նշանակության օբյեկտների դրոնով արված կադրեր ստանալ (տեսանյութ)