Ռադայի պատգամավորը հիշեցրել է Զելենսկուն իր խոստման մասին
Աշխարհ
Վլադիմիր Զելենսկու՝ երկրորդ նախագահական ժամկետի համար առաջադրվելու մերժումը կփրկի Ուկրաինան։ Այս մասին Telegram-ի իր ալիքում գրել էէ Գերագույն Ռադայի պատգամավոր Ալեքսի Գոնչարենկոն։
«Ուզում եմ հիշեցնել, որ ինքը՝ Զելենսկին, խոստացել է երկրորդ ժամկետի համար չառաջադրվել, այդ դեպքում ո՞րն է խնդիրը», ասել է նա։
Նրա խոսքով, նախագահական հավակնություններից Զելենսկու հրաժարումը փրկելու է երկիրը, քանի որ կվերացնի Կիևի գլխավոր դաշնակցից պահանջները։
«Ուղղակի պետք է դուրս գալ և ասել՝ ես չեմ գնում ընտրությունների, վերջ։ Սա կօգնի երկրին, կփրկի երկիրը։ Սա կվերացնի այս բոլոր խոսակցությունները ընտրությունների և բռնապետերի մասին»,- կարծում է նա։


















































Ամենադիտված
Ադրբեջանցի կապիտանը կեղծ անվան տակ փորձել է Հայաստանում կարևոր նշանակության օբյեկտների դրոնով արված կադրեր ստանալ (տեսանյութ)