Ռուսաստանի Դաշնային խորհրդում խոսել են Զելենսկու «անուրջների» մասին
Աշխարհ
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին չի կարողանա հաղթել նախագահական ընտրություններում, քանի որ կորցրել է ԱՄՆ-ի աջակցությունը։ Այս մասին News.ru-ի հետ զրույցում ասել է Դաշնության խորհրդի միջազգային հարցերով կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Վլադիմիր Ջաբարովը։
«Կարծում եմ՝ սա պարոն Զելենսկու, այսպես կոչված, անուրջներն է։ Այսինքն՝ ժամանակը սպառվում է, արդեն սկսվել է իր նախագահական ժամկետի հետհաշվարկը, և նա հասկանում է, որ չի հաղթելու ամերիկացիների պահանջած ընտրություններում։ Եվ հիմա նա կձգձգի այն ամեն կերպ, որն անհրաժեշտ է իշխանության ղեկին ավելի երկար մնալու համար»,- ասել է Ջաբարովը։
Խորհրդարանականը նշել է, որ Զելենսկին կորցրել է իր հիմնական աջակցությունը Վաշինգտոնում, և եվրոպացի առաջնորդները սկսում են «աստիճանաբար հեռանալ» նրանից։


















































Ամենադիտված
Ադրբեջանցի կապիտանը կեղծ անվան տակ փորձել է Հայաստանում կարևոր նշանակության օբյեկտների դրոնով արված կադրեր ստանալ (տեսանյութ)