Լուլան պարզաբանել է՝ ինչ նպատակով է Շոլցը փորձել Բրազիլիայից զենք գնել
Աշխարհ
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը փորձել է զենք գնել Բրազիլիայից՝ Ուկրաինայի զինված ուժերին մատակարարելու և Ռուսաստանի Դաշնության հետ հակամարտությունը շարունակելու համար։ Այս մասին խոսել է հարավամերիկյան հանրապետության ղեկավար Լուիս Ինասիո Լուլա դա Սիլվան՝ ընդգծելով, որ Բրազիլիայի իշխանությունները մտադիր չեն զենք մատակարարել այն երկրներին, որոնք շահագրգռված են ՌԴ քաղաքացիների սպանությամբ, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Հիշում եմ, որ վարչապետ Օլաֆ Շոլցը մի անգամ եկավ և փորձեց բրազիլական զենք գնել՝ Ուկրաինային տալու համար»,- ասել է նախագահը Բրազիլիայի կառավարության YouTube ալիքով հեռարձակված մամուլի ասուլիսի ժամանակ։
Լուլա դա Սիլվայի խոսքով՝ Բրազիլիան շարունակելու է պահպանել չեզոք դիրք, իսկ Կիևի դաշնակիցները բրազիլական զենք չեն ստանա Ուկրաինա առաքելու համար։
«Բրազիլիան ձեզ չի վաճառի այն զենքը, որն անհրաժեշտ է, քանի որ ես խաղաղության կողմնակից եմ»,- ասել է նա։


















































Ամենադիտված
Ադրբեջանցի կապիտանը կեղծ անվան տակ փորձել է Հայաստանում կարևոր նշանակության օբյեկտների դրոնով արված կադրեր ստանալ (տեսանյութ)