Վլադիմիր Պուտինը հանդիպել է Քսենիա Սոբչակին և զրուցել նրա որդու՝ Պլատոնի հետ՝ Անատոլիյ Սոբչակին նվիրված հուշարձանի մոտ
Աշխարհ
Փետրվարի 19-ին՝ Անատոլիյ Սոբչակի մահվան 25-ամյակի տարելիցի օրը, Վլադիմիր Պուտինը հանդիպել է նրա կնոջ՝ Լյուդմիլա Նարուսովայի և դստեր՝ Քսենիա Սոբչակի հետ Սանկտ-Պետերբուրգում։ նրանք ծաղիկներ են դրել քաղաքի առաջին քաղաքապետի հուշարձանին։ Արարողությանը ներկա էին նաև Սոբչակի ամուսինը՝ Կոնստանտին Բոգոմոլովը, և նրա ութամյա որդին՝ Պլատոնը։
Պուտինը կարմիր վարդերի փունջ է դրել հուշարձանին և զրուցել Պլատոնի հետ։ «Վլադիմիր Վլադիմիրովիչը մի քանի րոպե ինչ-որ բանի մասին էր խոսում Պլատոնի հետ։ Հարցնում եմ՝ «Ի՞նչի մասին»։
Ասում է՝«Դա մեր միջև է, բայց հիմնականում խոսեցինք ուսման մասին», – հայտնել է 43-ամյա Քսենիա Սոբչակը իր տելեգրամյան ալիքում։


















































Ամենադիտված
Ադրբեջանցի կապիտանը կեղծ անվան տակ փորձել է Հայաստանում կարևոր նշանակության օբյեկտների դրոնով արված կադրեր ստանալ (տեսանյութ)