Սիցիլիայում ժայթքել է Էթնա հրաբուխը (տեսանյութ)
ԱշխարհՍիցիլիայում ժայթքել է Էթնա հրաբուխը, հազարավոր մարդիկ հավաքվել էին այն տեսնելու և լավայի կողքին դահուկներով սահելու համար. տեղի իշխանությունները սարսափած են. «Meduza »-ի փոխանցմամբ՝զբոսաշրջիկները վտանգում են իրենց կյանքը և խոչընդոտում փրկարարների աշխատանքը:
Իտալիայի Սիցիլիայում Էտնա հրաբուխը ժայթքում է արդեն երկու շաբաթ։ Նրա խառնարաններից մի քանիսը լավա գետեր են հորդում, որոնք ձգվում են կիլոմետրերով, և օդ է բարձրանում մոխրի մի սյուն։ Հազարավոր մարդիկ հավաքվել էին դիտելու ժայթքումը։ Նրանք անտեսում են իշխանությունների կոչերը՝ չմոտենալ վտանգավոր գոտուն, նկարվում են լավայի, դրա կողքին դահուկներով ու սնոուբորդի ֆոնին, նույնիսկ մոխրամաններ են պատրաստում։ Տեղի քաղաքացիական պաշտպանության ծառայության ղեկավար Սալվո Կոչինան զբոսաշրջիկների պահվածքն անվանել է «վայրի» և զգուշացրել, որ նրանք խանգարում են փրկարարներին՝ կատարել իրենց աշխատանքը։


















































Ամենադիտված
Ադրբեջանցի կապիտանը կեղծ անվան տակ փորձել է Հայաստանում կարևոր նշանակության օբյեկտների դրոնով արված կադրեր ստանալ (տեսանյութ)