Մեգան Մարքլին սպառնում են դատով
Աշխարհ
Բրենդի հիմնադիրը բողոք է ներկայացրել Մեգան Մարքլի դեմ `նրա նորաբաց բիզնեսի պատճառով։ Այս մասին հայտնում է Daily Mail-ը։
Մեգան Մարքլը նոր բիզնես է բացել և հայտնվել սկանդալի կենտրոնում։ Դերասանուհին իր բրենդն անվանել է As Ever, որն էլ բարկացրել է հագուստի դիզայներ Մարկ Կոլսկուն։
Դիզայներն ընդգծել է, որ չի պատրաստվում փոխել իր բրենդի անունը կամ հաշտվել ստեղծված իրավիճակի հետ։ Բացի այդ Մեգանի դեմ դատական հայց է ներկայացրել Պորրերես քաղաքի քաղաքապետը։ Դերասանուհուն մեղադրել են քաղաքի զինանշանն յուրացնելու մեջ, որը նա մի փոքր փոփոխել է իր բիզնեսի լոգոտիպի համար։ Այսպիսով, Մարքլը պետք է հրաժարվի թե՛ լոգոտիպից, թե՛ բրենդի անվանումից, որպեսզի խուսափի խնդիրներից։


















































Ամենադիտված
Ադրբեջանցի կապիտանը կեղծ անվան տակ փորձել է Հայաստանում կարևոր նշանակության օբյեկտների դրոնով արված կադրեր ստանալ (տեսանյութ)