Ռուբիոն պարզաբանել է՝ ինչ են քննարկել ԱՄՆ-ն և Ռուսաստանը Էր Ռիադում
Աշխարհ
Սաուդյան Արաբիայում կայացած հանդիպմանը ԱՄՆ-ի և Ռուսաստանի պատվիրակությունները չեն քննարկել տարածքային հարցեր։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն, գրում է ՏԱՍՍ-ը։
«Մենք տարածքների հետ կապված որևէ կոնկրետ հարց չենք քննարկել, դրանցից ոչ մեկը, քանի որ հանդիպման նպատակը դա չէր»,- ասել է նա լրագրող Քեթրին Հերիջի հետ հարցազրույցում, որը հրապարակվել է նրա X էջում։
«Հանդիպման նպատակն էր պարզել՝ կա՞ իրական շահագրգռվածություն խաղաղության քննարկման հարցում, թե՞ ոչ»,- ասել է նա։


















































Ամենադիտված
Ադրբեջանցի կապիտանը կեղծ անվան տակ փորձել է Հայաստանում կարևոր նշանակության օբյեկտների դրոնով արված կադրեր ստանալ (տեսանյութ)