Ռուբիոն ասել է՝ ինչ չեն քննարկել ԱՄՆ-ն և Ռուսաստանը
Աշխարհ
ԱՄՆ-ն դեռ չի քննարկել Ռուսաստանի հետ պատժամիջոցների վերացման հարցը։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն, փխանցում է ՏԱՍՍ-ը։
«Եվրոպացիներն ու ԵՄ-ն ունեն Ռուսաստանի դեմ պատժամիջոցների իրենց փաթեթը: Նույնիսկ եթե մենք չեղարկենք մեր բոլոր պատժամիջոցները, ինչը չի քննարկվել, եվրոպացիները ստիպված կլինեն վերացնել պատժամիջոցները: Որպեսզի ամեն ինչ հնարավոր լինի, եվրոպացիները նույնպես պետք է հանեն պատժամիջոցները: Այնպես որ, ինչ-որ պահի նրանց բոլորի հետ պետք է խորհրդակցել, բայց մենք դեռ այդ փուլում չենք»,- ասել է նա լրագրող Քեթրին Հերիջի հետ հարցազրույցում, որը հրապարակվել է նրա X էջում։


















































Ամենադիտված
Ադրբեջանցի կապիտանը կեղծ անվան տակ փորձել է Հայաստանում կարևոր նշանակության օբյեկտների դրոնով արված կադրեր ստանալ (տեսանյութ)