Մենք ուշադիր հետևում ենք Գրենլանդիային․ Թրամփ
Աշխարհ
Միացյալ Նահանգները շարունակում է քննարկել Գրենլանդիան ձեռք բերելու հարցը և պետք է վերականգնի Պանամայի ջրանցքի վերահսկողությունը, հինգշաբթի ասել է նախագահ Դոնալդ Թրամփը։ Այս մասին հայտնում է Ria Novosti-ն։
«Մենք ուշադիր հետևում ենք Գրենլանդիային, և մենք պետք է հետ վերցնենք Պանամայի ջրանցքը, քանի որ Չինաստանը փաստացի վերցրել է այն իրեն», - ասել է նա հանրապետական նահանգապետերի հետ հանդիպման ժամանակ:
Թրամփն ընդգծել է, որ Պանամայի ջրանցքի կառուցումը Միացյալ Նահանգներին արժեցել է հսկայական գումարներ և հազարավոր կյանքեր, սակայն Ջիմի Քարթերը «ուղղակի այն տվել է 1 դոլարով»։
«Սա պատմության մեջ ամենաշահութաբեր օբյեկտն է: Երբ նրանք վերահսկողության տակ առան այն, նրանք քառապատկեցին անցման գինը: Իսկ այժմ այնտեղ կառավարում է Չինաստանը», - հավելել է Թրամփը:


















































Ամենադիտված
Ադրբեջանցի կապիտանը կեղծ անվան տակ փորձել է Հայաստանում կարևոր նշանակության օբյեկտների դրոնով արված կադրեր ստանալ (տեսանյութ)