Ռուսաստանը համաշխարհային միջուկային տերություն է, որի հետ պետք է կապ պահպանել․ Ռուբիո
Աշխարհ
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն ասել է, որ Ռուսաստանը համաշխարհային միջուկային տերություն է, և ԱՄՆ-ը պետք է պահպանի կապը նրա հետ։ Այս մասին գրում է Euromedia24-ը։
«Ի վերջո, մենք պետք է կարողանանք խոսել մի ազգի հետ, որն ունի, որոշ դեպքերում, մարտավարական միջուկային զենքի ամենամեծ զինանոցն աշխարհում, և երկրորդ ամենամեծը, եթե ոչ ամենամեծ, ռազմավարական միջուկային զենքն աշխարհում»,- ասել է նա լրագրող Քեթրին Հերիջի հետ հարցազրույցում, որը հրապարակվել է փետրվարի 20-ին իր X էջում։
«Վերջիվերջո, ուզենք, թե չուզենք, Ռուսաստանը տերություն է, համաշխարհային տերություն», - ասել է Ռուբիոն:


















































Ամենադիտված
Ադրբեջանցի կապիտանը կեղծ անվան տակ փորձել է Հայաստանում կարևոր նշանակության օբյեկտների դրոնով արված կադրեր ստանալ (տեսանյութ)