Մակրոնը բացահայտել է՝ ինչ է ասելու Թրամփին Պուտինի մասին
Աշխարհ
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Սպիտակ տան ղեկավար Դոնալդ Թրամփից պահանջելու է ավելի կոշտ լինել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Նրա խոսքերը հայտնում է France 24-ը, գրում է Euromedia24-ը։
«Ես նրան կասեմ՝ նախագահ Պուտինի հետ դու չես կարող թույլ լինել: ես կասեմ, որ դա ձեր շահերից չի բխում»,- ասել է Մակրոնը։
Բացի այդ, նա նշել է, որ չի նախատեսում «վաղը» զորք ուղարկել Ուկրաինա, սակայն նշել է, որ Ֆրանսիան դիտարկում է Ուկրաինային անվտանգության երաշխիքներ տրամադրելու հնարավորությունը Ռուսաստանի հետ հնարավոր զինադադարի համաձայնագրից հետո։
Միևնույն ժամանակ, Մակրոնը մեկ անգամ չէ, որ հայտարարել է զինվորականներ ուղարկելու հնարավորության մասին, իսկ հետո փաստացի հերքել ինքն իրեն։


















































Ամենադիտված
Սպանություն է տեղի ունեցել Երևանում