Ուկրաինացիները արհամարհում են Զելենսկուն․ Մասկ
Աշխարհ
Վլադիմիր Զելենսկին չի ցանկանում ընտրություններ անցկացնել Ուկրաինայում, քանի որ գիտի, որ դրանցում «կձախողվի»։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ կառավարության արդյունավետության դեպարտամենտի (DOGE) ղեկավար Իլոն Մասկը, գրում է ՏԱՍՍ-ը։
«Եթե ուկրաինացիներն իսկապես սիրեին Զելենսկուն, նա ընտրություններ կանցկացներ: Նա գիտի, որ ձախողվելու է, չնայած որ վերահսկողության տակ է վերցրել Ուկրաինայի բոլոր լրատվամիջոցները։ Ուստի և չեղյալ է հայտարարել ընտրությունները», - գրել է Մասկը X-ում։
Մասկի խոսքով՝ ուկրաինացիները «իրականում արհամարհում են Զելենսկուն»։
«Նախագահ Թրամփն իրավացիորեն ընտրել է անտեսել այդ իրողությունը և հետամուտ լինել խաղաղությանը՝ անկախ նողկալի, զանգվածային կոռուպցիոն մեքենայից, որը սնվում է մահացած ուկրաինացի զինվորների մարմիններով»,- եզրափակել է Մասկը։


















































Ամենադիտված
Ադրբեջանցի կապիտանը կեղծ անվան տակ փորձել է Հայաստանում կարևոր նշանակության օբյեկտների դրոնով արված կադրեր ստանալ (տեսանյութ)