Ուկրաինան և Ադրբեջանը ամրապնդում են ռազմավարական կապերը
Աշխարհ
Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովն անվտանգության և դիվանագիտության հետ կապված հարցեր է քննարկել Ուկրաինայի փոխարտգործնախարար Ալեքսանդր Միշչենկոյի հետ, գրել է Ադրբեջանում Ուկրաինայի դեսպան Յուրի Գուսևը X սոցիալական ցանցում՝ մեկնաբանելով գերատեսչությունների ներկայացուցիչների երեկվա հանդիպումը։
«Ուկրաինան և Ադրբեջանը ամրապնդում են ռազմավարական կապերը։ Անվտանգության, էներգետիկայի և դիվանագիտության հարցերի շուրջ բարձր մակարդակի հանդիպումներ և քաղաքական խորհրդակցություններ են անցկացվել։ Մենք երախտապարտ ենք Ադրբեջանին մարդասիրական օգնության և շարունակական աջակցության համար»,- գրել է դեսպանը։
Նախօրեին Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտնել էր Ջեյհուն Բայրամովի և Ալեքսանդր Միշչենկոյի միջև բանակցությունների մասին։ Հանդիպման ընթացքում կողմերն ընդգծել են «ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և սահմանների անձեռնմխելիության հարցերում երկու երկրների անսասան դիրքորոշման կարևորությունը»։


















































Ամենադիտված
Ադրբեջանցի կապիտանը կեղծ անվան տակ փորձել է Հայաստանում կարևոր նշանակության օբյեկտների դրոնով արված կադրեր ստանալ (տեսանյութ)