Օգտակար հանածոների համաձայնագրի ստորագրումը կարող է լինել նախագահից նախագահ․ Զելենսկու խորհրդական
Աշխարհ
Ուկրաինայի և ԱՄՆ-ի միջև հանքային ռեսուրսների մասին համաձայնագիրը պետք է ստորագրվի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Վլադիմիր Զելենսկու մակարդակով, համաձայնագրի ստորագրումը Ֆինանսների նախարարի հետ չի համապատասխանում արձանագրությանը։ Այս մասին ուկրաինական հեռուստամարաթոնի եթերում հայտարարել է Զելենսկու գրասենյակի ղեկավարի խորհրդական Միխայլո Պոդոլյակը, հայտնում է ՏԱՍՍ-ը։
«Երբ այս փաստաթղթի իրավական ձևաչափը մշակվի, այն կնախաստորագրեն համապատասխան նախարարությունները, այդ թվում՝ ֆինանսների, արդարադատության նախարարությունները, դրանից հետո, իմ կարծիքով, եթե խոսքը իրավական պրակտիկայի մասին է, ապա նման համաձայնագրի ստորագրումը կարող է լինել նախագահից նախագահ»,- ասել է նա։
Պոդոլյակը հավելել է, որ Զելենսկու և ԱՄՆ ֆինանսների նախարարի մակարդակով ստորագրումը «արձանագրորեն անհնար է»։


















































Ամենադիտված
Ադրբեջանցի կապիտանը կեղծ անվան տակ փորձել է Հայաստանում կարևոր նշանակության օբյեկտների դրոնով արված կադրեր ստանալ (տեսանյութ)