Թրամփի խոսքերը պետք չէ բառացի մեկնաբանել․ Շմիդտ
Աշխարհ
Դաշնային կանցլերի ղեկավար, Գերմանիայի հատուկ հանձնարարությունների նախարար Վոլֆգանգ Շմիդտը կարծում է, որ չի կարելի բառացիորեն ընդունել այն ամենը, ինչ ասում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ Այս մասին հաղորդում է իսպանական El País թերթը։
«Միացյալ Նահանգները մնում է մեր ամենակարեւոր դաշնակիցը, թվում է, թե նոր կառավարությունում տարբեր կարծիքներ կան»,- ասել է քաղաքական գործիչը։
Շմիդտը կարծում է, որ Թրամփին «պետք է լուրջ վերաբերվել, բայց նրա ամեն մի նախադասություն կամ գրած յուրաքանչյուր թվիթ չէ, որ պետք է բառացի մեկնաբանվի»։
Պատասխանելով ԱՄՆ-ի և Ռուսաստանի մերձեցման մասին հարցին՝ նախարարը Եվրոպային կոչ է արել համատեղ գործել։
«Մենք պետք է ապահովենք, որ Ուկրաինայի վերաբերյալ ցանկացած բանակցություն առանց Ուկրաինայի անընդունելի լինի, պնդենք, որ Եվրոպան պետք է նստի բանակցությունների սեղանի շուրջ և շեշտի ակնհայտը՝ Ուկրաինան բռնապետություն չէ», - պնդել է Շմիդտը:


















































Ամենադիտված
Ադրբեջանցի կապիտանը կեղծ անվան տակ փորձել է Հայաստանում կարևոր նշանակության օբյեկտների դրոնով արված կադրեր ստանալ (տեսանյութ)