Ռումինիայում Ազգային պաշտպանության բարձրագույն խորհրդի նիստ կգումարեն
Աշխարհ
Ռումինիայի նախագահի պաշտոնակատար Իլիե Բոլոյանը շուտով կանցկացնի Ազգային պաշտպանության բարձրագույն խորհրդի նիստ։ Այս մասին հայտնել է պետության ղեկավարի վարչակազմը, փոխանցում է РИА Новости-ն։
«Այս ընթացքում խորհրդակցություններ են անցկացվում օրակարգը ձևակերպելու համար։ Կոնկրետ ժամկետը կճշտվի ավելի ուշ»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Փետրվարի 10-ին նախագահ Կլաուս Վերներ Յոհանիսը հայտարարեց, որ հրաժարական է տալու։ Նրա լիազորությունների ժամկետը լրացել է անցյալ տարվա դեկտեմբերի 21-ին՝ նախագահական ընտրությունների չեղարկման ֆոնին։ Ընդդիմադիր Ռումինացիների միավորման դաշինքի առաջնորդ Ջորջ Սիմիոնը հայտարարել է, որ նախագահի հրաժարականի որոշումը իր հաղթանակն է։ Նա հավելել է, որ պետության ղեկավարին կարող է իմփիչմենթի ենթարկել խորհրդարանի կողմից, եթե հրաժարվի հրաժարական տալ:


















































Ամենադիտված
Ադրբեջանցի կապիտանը կեղծ անվան տակ փորձել է Հայաստանում կարևոր նշանակության օբյեկտների դրոնով արված կադրեր ստանալ (տեսանյութ)