Չենք լսել. Կրեմլը՝ Շվեյցարիայում Ուկրաինայի հարցով գաղտնի բանակցությունների մասին
Աշխարհ
Կրեմլը չգիտի, թե արդյոք Շվեյցարիայում ԱՄՆ-ի և Ռուսաստանի ներկայացուցիչների միջև գաղտնի բանակցություններ են եղել ուկրաինական հակամարտության վերաբերյալ, Gazeta.Ru-ին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Ես չեմ կարող պատասխանել այս հարցին, ես նման տեղեկություն չունեմ»,- ասել է Պեսկովը։
Ավելի վաղ Reuters-ը, հղում անելով իր աղբյուրին, հայտնել էր, որ ԱՄՆ-ի և Ռուսաստանի ներկայացուցիչները վերջին ամիսներին գաղտնի հանդիպում են ունեցել Շվեյցարիայում՝ Ուկրաինայի վերաբերյալ ոչ պաշտոնական բանակցությունների համար։ Նման առնվազն մեկ հանդիպում, ըստ աղբյուրի, տեղի է ունեցել Ժնևում՝ փետրվարի 14-16-ին, Մյունխենի անվտանգության համաժողովի ժամանակ։


















































Ամենադիտված
Ադրբեջանցի կապիտանը կեղծ անվան տակ փորձել է Հայաստանում կարևոր նշանակության օբյեկտների դրոնով արված կադրեր ստանալ (տեսանյութ)