Լեհաստանի վարչապետն առաջարկել է օգնություն տրամադրել Ուկրաինային՝ օգտագործելով սառեցված ռուսական ակտիվները
Աշխարհ
Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը իր X էջում հայտարարել է, որ Եվրամիությունը պետք է դադարի խոսել և սկսի գործել ուկրաինական հարցի շուրջ։
Նա թվարկել է ԵՄ-ի դիրքերը բարելավելու երեք ուղի, այդ թվում՝ օգնություն տրամադրելով Կիևին՝ օգտագործելով Եվրոպայում սառեցված ռուսական ակտիվները: Տուսկի խոսքով՝ պետք է գործել, ոչ թե պարզապես խոսել։
«1. Եկեք ֆինանսավորենք մեր օգնությունն Ուկրաինային սառեցված ռուսական ակտիվներից։
2. Ամրապնդենք օդային պարեկությունը, Բալթյան անվտանգությունը և ԵՄ սահմանը Ռուսաստանի հետ։
3. Եկեք արագ ընդունենք նոր հարկաբյուջետային կանոններ ԵՄ անվտանգության և պաշտպանության ֆինանսավորման համար»,- գրել է Տուսկը։
Նրա կարծիքով, Ուկրաինայի կապիտուլյացիան կնշանակի ամբողջ արևմտյան հանրության կապիտուլյացիան՝ «հետագա բոլոր հետևանքներով»։


















































Ամենադիտված
Ադրբեջանցի կապիտանը կեղծ անվան տակ փորձել է Հայաստանում կարևոր նշանակության օբյեկտների դրոնով արված կադրեր ստանալ (տեսանյութ)