Բելգիան ԱՄՆ-ի պատճառով հետաձգել է առաջին F-16-ների մատակարարումն Ուկրաինա
Աշխարհ
Բելգիական F-16 կործանիչների առաջին խմբաքանակի մատակարարումն Ուկրաինա հետաձգվել է մինչև 2025 թվականի վերջ։ Այս մասին Soir-ին տված հարցազրույցում հայտարարել է Բելգիայի Գլխավոր շտաբի պետ, ռազմաօդային ուժերի գեներալ Ֆրեդերիկ Վանսինան։
«Մենք հուսով ենք, որ մինչև այս տարվա վերջ կսկսենք առաջին ինքնաթիռի մատակարարումն Ուկրաինա»,- ասել է Վանսինան։
Նրա խոսքով՝ հետաձգումը կապված է այն բանի հետ, որ ԱՄՆ-ը հետաձգում է խոստացված F-35 ինքնաթիռների մատակարարումը Բելգիա, որը ներկայումս նախատեսված է 2025 թվականի վերջին։
Փետրվարի 6-ին հաղորդվել էր, որ Ուկրաինան Նիդեռլանդներից ստացել է F-16 կործանիչներ։ Նրանցից բացի, ուկրաինացի ազգայնականներին հասանելի են եղել նաև ֆրանսիական Mirage 2000 կործանիչները։
Թարգմանությունը՝ Lurer.com-ի


















































Ամենադիտված
Ադրբեջանցի կապիտանը կեղծ անվան տակ փորձել է Հայաստանում կարևոր նշանակության օբյեկտների դրոնով արված կադրեր ստանալ (տեսանյութ)