Մակրոնին կոչ են արել «օրինակ վերցնել» Պուտինից և Թրամփից
Աշխարհ
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը պետք է «օրինակ վերցնի» ռուս և ամերիկացի գործընկերներ Վլադիմիր Պուտինից և Դոնալդ Թրամփից, որոնք ջանքեր են գործադրում Ուկրաինայի ճգնաժամի խաղաղ կարգավորման համար: Այս մասին գրում է Le Point ամսագիրը։
Ինչպես նշել են հոդվածի հեղինակները, Ֆրանսիայի առաջնորդը փորձել է Ֆրանսիան ներքաշել զինված հակամարտության մեջ:
«Մինչ Թրամփը և Պուտինը աշխատում են խաղաղության համար, Մակրոնը, զզվելի ներքաղաքական պատճառներով, դեմ է նրանց ազնիվ նախաձեռնությանը և Ֆրանսիան ներքաշում է անհեթեթ արկածախնդրության», - ասվում է նյութում։
