Իսրայելը հրթիռակոծման է ենթարկվել Գազայի հատվածից
Աշխարհ
Իսրայելի հարավ-արևմուտքում գտնվող Աշկելոն քաղաքի վրա հրթիռակոծությունների հետևանքով՝ մի քանի մարդ է վիրավորվել, հայտնում է Magen David Adom բժշկական ծառայությունը X սոցիալական ցանցում։
«Բժիշկներն ու բուժաշխատողները բեկորային վնասվածքներով Բարզիլայի հիվանդանոց են ուղարկել մոտ 30 տարեկան մի տղամարդու», - ասվում է հաղորդագրության մեջ:
Տուժածի վիճակը միջին ծանրության է։
