Իսրայելը հարվածներ է հասցրել ՀԱՄԱՍ-ի հրթիռային կայաններին
Աշխարհ
Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է, որ հարվածներ է հասցրել Գազայի հատվածում գտնվող հրթիռային կայաններին, որոնք նախկինում արկեր են արձակել Իսրայելի տարածքի վրա:
Ալ-Քասամ բրիգադները (ՀԱՄԱՍ-ի ռազմական թևը) ավելի վաղ հայտնել էին, որ հրթիռներ են արձակել Իսրայելի Աշդոդ քաղաքի ուղղությամբ: Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն, ով ԱՄՆ ճանապարհին է, պաշտպանության նախարար Իսրայել Կացի հետ հեռախոսով քննարկել է Գազայի հատվածից վերջերս հրթիռային հարձակումը և հրամայել կոշտ պատասխան տալ։
«Որոշ ժամանակ առաջ Իսրայելի պաշտպանության բանակը Գազայի հատվածում հարձակվել է հրթիռային կայանների վրա, որոնցից այսօր արկեր են արձակվել Իսրայելի տարածքի ուղղությամբ»,-ասվում է հաղորդագրության մեջ։
