Եվրոպայում հայտնել են՝ կկարողանան արդյոք Կիևին կապի լիարժեք հասանելիություն ապահովել առանց Starlink-ի
Աշխարհ
Ֆրանսիական Eutelsat արբանյակային օպերատորի գլխավոր տնօրեն Եվա Բերնեկեն հայտարարել է, որ Starlink-ի հեռանալու դեպքում ընկերությունը չի կարողանա Ուկրաինային ապահովել կապի լիարժեք հասանելիություն: Այս մասին գրում Է Politico-ն։
«Եթե մենք պետք է պարտավորվեինք ապահովել Ուկրաինայի և նրա բոլոր քաղաքացիների համար կապի լիարժեք հասանելիություն, մենք չէինք կարողանա դա անել», - ասել է Բերնեկեն:
Բացի այդ, Եվրահանձնաժողովի ներկայացուցիչ Թոմա Ռենյերը հայտարարել էր, որ «ԵՄ-ն կարող է Ուկրաինային Starlink-ի անալոգը առաջարկել միայն 2030 թվականին»:
