Իսրայելն արգելել է բրիտանացի խորհրդարանականների մուտքը երկիր
Աշխարհ
Իսրայելի ՆԳՆ-ն արգելել է Մեծ Բրիտանիայի Լեյբորիստական կուսակցության երկու պատգամավորների մուտքը երկիր, գրում է The Times of Israel-ը։
Բրիտանական խորհրդարանի չորս հոգանոց պատվիրակությունը ժամանել է Իսրայել։ Խորհրդարանի անդամներ Յուան Յանը և Աբտիսամ Մոհամեդը իրենց օգնականների հետ երկիր են ժամանել Լուտոն քաղաքից, գրում է թերթը։
Օդանավակայանում տված հարցազրույցի ժամանակ Բնակչության և միգրացիայի վարչությունը պարզել է, որ բրիտանացիների այցի նպատակն է «փաստաթղթավորել Իսրայելի անվտանգության ուժերի գործողությունները և ատելության խոսք տարածել Իսրայելի դեմ»։
Երկրի ներքին գործերի նախարար Մոշե Արբելը որոշել է արգելել բոլոր չորս անձանց մուտքը։
Հրատարակության տվյալներով՝ Իսրայելի գերատեսչություններից ոչ մեկը չի հաստատել Մեծ Բրիտանիայից պատվիրակության ժամանումը։
