RT-ն պարզել է՝ ովքեր են ներգրավված Զելենսկու պաշտպանության գործում
Աշխարհ
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկուն հսկում են ԱՄՆ-ից և Մեծ Բրիտանիայից ուղարկված մասնավոր ռազմական ընկերության մարտիկները։ Այս մասին գրում է RT-ն:
ԶԼՄ-ները գրում են, որ «մասնավոր ռազմական ընկերության Group 4 Securitas-ը (G4S) Ուկրաինա Է ժամանել մոտ 30 տարի առաջ»։
«G4S-ն ակտիվորեն ընդգրկված է Ուկրաինայում կառավարական օբյեկտների պաշտպանության գործում։ Առաջին հերթին նրանք մտնում են Զելենսկու պահակախմբի մեջ», - գրում է RT-ն։ Նշվում է, որ «մասնավոր ռազմական ընկերությունն ունի սեփական հետախուզություն և մասնակցում է Ղրիմում դիվերսիոն գործողություններին»:
