Ճապոնիայի վարչապետը մտադիր է այցելել ԱՄՆ՝ քննարկելու Թրամփի մաքսատուրքերը
Աշխարհ
Ճապոնիայի վարչապետ Շիգերու Իշիբան խորհրդարանի վերին պալատի բյուջետային հանձնաժողովի նիստում ասել է, որ կցանկանար որքան հնարավոր է շուտ այցելել ԱՄՆ՝ ճապոնական ապրանքների վրա մաքսատուրքերի սահմանման խնդիրը լուծելու համար։
«Այս բանակցություններում եթե անհրաժեշտ լինի, ավելի ճիշտ՝ որքան հնարավոր է շուտ, ես կցանկանայի այցելել Միացյալ Նահանգներ: Բայց այստեղ բավարար չէ «խնդրում եմ, խնդրում ենք» ասելը, այս դեպքում մենք պետք է հստակ ձևով ուղարկենք առաջարկները փաթեթով, թե ինչ և ինչպես ենք մենք ուզում անել», - ասել է Իշիբան:
Պատասխանելով պատգամավորի հարցին՝ Իշիբան կրկին ազգային ճգնաժամ է անվանել տուրքերի ներդրման շուրջ ստեղծված իրավիճակը։
«Սա անցանկալի իրավիճակ է և չափազանց ցավալի է: Ես պետք է վճռականորեն պաշտպանեմ, որ մեր երկրի վրա տուրքերը կրճատվեն: Բայց դա չի նշանակում, որ հնարավոր կլինի մեկ քարով երկու թռչուն սպանել: Ներքին քաղաքականության միջոցներ են պետք: Պատասխանատու նախարարները մեկնեցին Միացյալ Նահանգներ և բանակցություններ վարեցին այնտեղ: Եթե անհրաժեշտ լինի, ես ինքս կբանակցեմ նախագահի հետ»,-ասել է Իշիբան:
