Գերմանիայում դպրոցականներին նախապատրաստում են պատերազմի
Աշխարհ
Գերմանիայի ներքին գործերի և հայրենիքի դաշնային նախարարությունը (ՆԳՆ) հանդես է եկել դպրոցականներին պատերազմի կամ այլ ճգնաժամային իրավիճակների նախապատրաստելու օգտին: Այս մասին հայտնում է Handelsblatt թերթը՝ վկայակոչելով գերատեսչության ներկայացուցչին։
«Անվտանգության հետ կապված իրադրության վերջին փոփոխությունների կապակցությամբ անհրաժեշտ է ավելի մեծ ուշադրություն դարձնել քաղաքացիական պաշտպանությանը, այդ թվում՝ կրթության ոլորտում», - հայտարարել է Գերմանիայի ՆԳՆ ղեկավար Նենսի Ֆեզերը:
Նախարարությունում նաև ընդգծել են, որ Գերմանիայի կառավարությունը պատրաստ է աջակցել ուսումնական հաստատություններին համապատասխան «դպրոցականների և ուսուցիչների համար կրթական նյութերով» ապահովելու հարցում:
