Պուտինը շնորհավորել է Օվեչկինին՝ ռեկորդ սահմանելու կապակցությամբ
Սպորտ
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորել է հոկեյիստ Ալեքսանդր Օվեչկինին՝ Հոկեյի ազգային լիգայի կանոնավոր առաջնություններում խփած գոլերի պատմական ռեկորդ սահմանելու կապակցությամբ:
«Ձեր հագեցած մարզական կարիերայում կան հաղթանակներ աշխարհի և ազգային մրցաշարերում, ինչպես նաև բազմաթիվ այլ եզակի նվաճումներ, որոնք արձանագրվել են ռուսական հոկեյի դպրոցի պատմության մեջ։ Անկասկած, ներկայիս նվաճումը դարձավ ոչ միայն ձեր անձնական հաջողությունը, այլև իսկական տոն երկրպագուների համար Ռուսաստանում և նրա սահմաններից դուրս», -ասված է շնորհավորանքում:
