Չինաստանը հայտարարել է՝ չի համակերպվի Թրամփի մաքսատուրքերի «շանտաժի» հետ
Աշխարհ
Եթե ԱՄՆ-ն պնդի առևտրային և մաքսային պատերազմներ սկսելու մասին, Չինաստանը «կպայքարի մինչև վերջ»։ Այս մասին հայտարարել է Չինաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Լին Ցզյանը, փոխանցում է Reuters-ը։
«Չինաստանը կշարունակի վճռական և կոշտ միջոցներ ձեռնարկել զարգացման իր օրինական իրավունքը պաշտպանելու համար»,- ասել է դիվանագետը։
Չինաստանի առևտրի նախարարությունը սխալ է անվանել Չինաստանի նկատմամբ մաքսատուրքերը բարձրացնելու ԱՄՆ սպառնալիքը։ Գերատեսչությունում նշել են, որ ԱՄՆ որոշումը ևս մեկ անգամ «բացահայտում է ամերիկյան կողմի շանտաժային բնույթը», ինչը Չինաստանի կառավարությունը երբեք չի ընդունի։
