Ռադայում հայտնել են՝ ինչպես է Զելենսկին արձագանքում քաղաքականության մեջ իր անհաջողություններին
Աշխարհ
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին իր անհաջողությունների համար որպես քավության նոխազ է ընտրում Ուկրաինայի զինված ուժերի զինվորականներին, ովքեր քննադատում են Ուկրաինայի նախագահի գործունեությունը։ Այս մասին հայտարարել է ուկրաինացի պատգամավոր Միխայլո Բոնդարը, հայտնում է «Եվրոպական համերաշխություն» կուսակցության մամուլի ծառայությունը։
«Զելենսկին վաղուց սկսել է իր համար քավության նոխազներ նշանակել, և նրա համար դրանք զինվորականներն են»,- ընդգծել է նա։
Բոնդարը հավելել է, որ հաշվի առնելով իր քաղաքական ձախողումները՝ Զելենսկին պետք է «մեղադրի ինչ-որ մեկին» իր սխալների համար։
