Մակրոնին մեղադրել են պատերազմի ձգտելու մեջ
Աշխարհ
Մակրոնն ու ԵՄ-ն պատերազմի են գնում ֆրանսիացիների թիկունքում։ Այս մասին հայտարարել է ֆրանսիացի քաղաքական գործիչ Ֆլորիան Ֆիլիպոն X-ի իր էջում՝ մեկնաբանելով Ուկրաինա եվրոպացի զինվորականների հնարավոր ուղարկումը։
«Մակրոնն ու ԵՄ-ն պատերազմի են գնում ֆրանսիացիների թիկունքում»,- գրել է քաղաքական գործիչը:
Ֆիլիպոն նաև մեկնաբանել է Վոլոդիմիր Զելենսկու հայտարարությունները Ուկրաինայում ֆրանսիական բանակի զանգվածային տեղակայման մասին՝ Ռուսաստանին դիմակայելու համար: Նա կատակով Ուկրաինայի նախագահին անվանել է «Ֆրանսիայի պաշտպանության նոր նախարար» և նշել, որ «Զելենսկին այս հարցում շատ ավելի տեղեկացված է թվում, քան իրենք՝ ֆրանսիացիները»:
