ԱՄՆ-ում հայտնել են՝ ինչպես է Թրամփը մեկ հայտարարությամբ անակնկալի բերել Իրանին
Աշխարհ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի խոսքերը Վաշինգտոնի և Թեհրանի միջև ուղիղ բանակցություններ սկսելու մասին անակնկալի են բերել իրանցի առաջնորդներին: Այս մասին գրում է ամերիկյան The Washington Post թերթը։
«Թրամփը երկուշաբթի օրը հայտարարել էր, որ Իրանն ու ԱՄՆ-ն ուղիղ բանակցություններ են սկսել Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ։ Ինչը հակասում է Իրանի առաջնորդների հայտարարությանը՝ այդ գաղափարից հրաժարվելու մասին, որը արվել էր Թրամփի ելույթից ընդամենը մի քանի ժամ առաջ», - ասված է հրատարակության հաղորդագրության մեջ:
Թերթը հիշեցնում է, որ ի պատասխան Թրամփի խոսքերին՝ Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին մերժել է ուղիղ բանակցությունները և որակավորել «անիմաստ»:


















































Ամենադիտված
Ադրբեջանցի կապիտանը կեղծ անվան տակ փորձել է Հայաստանում կարևոր նշանակության օբյեկտների դրոնով արված կադրեր ստանալ (տեսանյութ)