Մոլդովայի ԱԳՆ-ն հայտարարել է, որ պատրաստ է միանալ Եվրամիությանը
Աշխարհ
Մոլդովան կատարել է Եվրահանձնաժողովի բոլոր հանձնարարականները՝ բանակցություններ սկսելու Եվրամիությանը միանալու վերաբերյալ։ Այդ մասին IPN գործակալությանը տված հարցազրույցում հայտարարել է փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Միհայ Պոպսոյը։
«Այս պահին ամեն ինչ ընթանում է` ըստ ժամանակացույցի, և եթե մենք շարունակենք նույն ոգով, ոչինչ չպետք է մեզ խանգարի բանակցություններ սկսել: Իհարկե կան մարտահրավերներ, քանի որ ինտեգրացիոն գործընթացը բարդ է և պահանջում է լուրջ բարեփոխումներ»,- ասել է նա։
Պոպշոյը հայտարարել է, որ Մոլդովան ապացուցել է իր քաղաքական կամքը եվրոպական հանրության նկատմամբ։
