Եվրահանձնաժողովի ղեկավարը օգնության հարցով դիմել է ԱՄՆ-ի գլխավոր մրցակցին
Աշխարհ
Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյայենը դիմել է Չինաստանին՝ Ուկրաինայի ճգնաժամի կարգավորման հարցում օգնություն ստանալու համար: Այդ մասին ասվում է Եվրահանձնաժողովի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ՝ ՉԺՀ պետխորհրդի վարչապետ Լի Ցյանի հետ հեռախոսազրույցի արդյունքներով:
Չինաստանի և Եվրոպայի ներկայացուցիչների միջև բանակցությունները կայացել են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի գործողությունների ֆոնին, որը նվազեցրել Է ուկրաինական կողմի աջակցությունը:
Ֆոն դեր Լյայենը կոչ է արել ԱՄՆ-ի գլխավոր մրցակցին ակտիվացնել ջանքերը խաղաղ գործընթացում կարևոր ներդրում ապահովելու համար՝ իր հավատարմությունը հայտնելով «Ուկրաինայում արդար և կայուն խաղաղության»:ԵՀ ղեկավարը նաև ընդգծել է Չինաստանի կարևոր դերը տնտեսական խնդիրների լուծման գործում, որոնք առաջացել են ԱՄՆ մաքսատուրքերի սահմանման հետևանքով:
