ՌԴ ԱԳՆ-ն հաստատել է Ռուսաստանի, Չինաստանի և Իրանի միջև խորհրդակցությունները
Աշխարհ
Ռուսաստանի, Չինաստանի և Իրանի միջև իրանական միջուկային ծրագրի շուրջ փորձագիտական մակարդակով խորհրդակցությունները տեղի կունենան ապրիլի 8-ին: Այս մասին հայտնել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, փոխանցում է РИА Новости-ն։
«Դրանք տեղի են ունենում այսօր, և դրանց ավարտից հետո մենք անպայման կտեղեկացնենք ԶԼՄ-ներին և աշխարհին դրանց արդյունքների մասին»,- ասել է դիվանագետը։
Գործողությունների համատեղ համապարփակ ծրագիրը համաձայնագիր է, որը ստորագրվել է 2015 թվականի հուլիսի 14-ին՝ Վիեննայում Իրանի Իսլամական Հանրապետության և մի խումբ երկրների կողմից, որոնք բաղկացած են Միացյալ Թագավորությունից, ԱՄՆ-ից, Ռուսաստանից, ինչպես նաև Ֆրանսիայից, Չինաստանից և Գերմանիայից:
