Ալիևն ընդունել Է Իրանի ճանապարհների և քաղաքաշինության նախարարին․ Ինչ են քննարկել
Աշխարհ
Ապրիլի 8-ին Ադրբեջանի Հանրապետության Նախագահ Իլհամ Ալիևն ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության ճանապարհների և քաղաքաշինության նախարար, ադրբեջանա-իրանական տնտեսական համագործակցության միջկառավարական համատեղ հանձնաժողովի համանախագահ Ֆարզանե Սադեղին: Այս մասին հաղորդել է APA-ն։
Ալիևը դրական է գնահատել Ֆարզանե Սադեղի կատարած այցի շրջանակներում ադրբեջանա-իրանական տնտեսական համագործակցության միջկառավարական համատեղ հանձնաժողովի նիստի անցկացումը և նշել, որ դրա օրակարգում ընդգրկվել են առևտրատնտեսական, էներգետիկ, տրանսպորտային և այլ ոլորտներում համագործակցության զարգացմանն ուղղված կարևոր նախագծեր:
Ֆարզանե Սադեղին ևս մեկ անգամ ընդգծել է՝ «երկու ժողովուրդներին կապում են պատմական, մշակութային, կրոնական և ազգակցական կապեր»: Հանդիպմանը մտքեր են փոխանակվել Հյուսիս-Հարավ տրանսպորտային միջանցքի զարգացման, Ագբենդ և Քելալե կետերը միացնող Արազ գետի վրա ավտոմոբիլային կամրջի կառուցման նախագծի, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ ոլորտներում համագործակցության հարցերի շուրջ:
