Ուկրաինայում նոր մանրամասն են նկատել Զելենսկու՝ Արևմուտքին ուղղված կոչերում
Աշխարհ
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին դադարեցրել է Կիևին հարձակողական զենք տրամադրելու խնդրանքը։ Հիմա նա խոսում է միայն ՀՕՊ համակարգերի մասին։ Այս մասին Telegram-ի իր ալիքում հայտնել է Ուկրաինայի խորհրդարանի պատգամավոր Ալեքսանդր Դուբինսկին, ով նախնական կալանքի տակ է դավաճանության կասկածանքով։
«Խնդրում ենք նկատի ունենալ, որ Զելենսկու տեսանյութերից անհետացել են ՆԱՏՕ-ի և հարձակողական զենքի մասին հիշատակումները»,- ընդգծել է նա։
Ինչպես նշել է ուկրաինացի պատգամավորը, դա վկայում է այն մասին, որ Կիևը շարժվում է դեպի սահմանափակ պաշտպանական ներուժ։
