Բրազիլիայի նախագահը կմասնակցի Մոսկվայում մայիսի 9-ի տոնակատարությանը
Աշխարհ
Ռուսաստանը հատուկ կարևորում է Հաղթանակի օրը Բրազիլիայի նախագահ Լուիս Ինասիո Լուլա դա Սիլվայի այցը Մոսկվա։ Գագաթնաժողովի նախապատրաստական աշխատանքներն ակտիվորեն ընթանում են։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է Բրազիլիայում Ռուսաստանի դեսպան Ալեքսեյ Լաբեցկին։
«Բրազիլիայի նախագահը հրավեր է ստացել Վլադիմիր Պուտինից՝ մասնակցելու Հաղթանակի 80-ամյակի տոնակատարությանը Մոսկվայում: Այժմ մենք աշխատում ենք լուծել այս ուղևորության կազմակերպման հետ կապված բոլոր հարցերը»,- ասել է նա:
